Մի քանի հարյուր հազար «բոմժի», պորտաբույծի օդից 18000 դրամ փող չեն տա, բյուջեն կխնայեն, փոխանակ ուրախանաք, դժգոհում եք, էլի լավը չեք ուզում տեսնել։ Պատկերացնում եք այդ գումարով քանի Նունե Եսայան կերգի, փողոցները եթե տարին 2 անգամ են ասֆալտապատում, արդեն 4 անգամ կանեն, ինչքա՜ն պինգվիններ, ջայլամներ, ոչխարներ, էշեր կունենանք նոր տարուն, արհեստական ծառեր, նոր շարֆեր, փչովի ձվեր, ոռի ու ծիծիկի արձաններ, քաղաքապետարանի, ոստիկանության երգեր, որ մեկն ասեմ… Էլ չեմ ասում, որ հնարավորություն կստեղծվի Հայաստանի ամենահայրենասեր, ամենաաշխատող մարդկանց աշխատավարձերը բարձրացնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/k.harutyunyan/posts/10151722556435679
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



