Տիգրան Կարապետիչ լայն հասարակության համար հայտնի «Տելեվիզատոռ բաժանող» քաղաքական գործիչ:
Կարապետիչը հայտնի է իր՝ ամեն տեղ թեկնածություն դնելու հոբբիյով: Կարապետիչին ավելի մոտիկից ճանաչողները ավելի կարևոր «հատկանիշ» կարող են նշել:
Նա հայտնվեց քաղաքկանության մեջ շատ պատահական ու միանգամի դարձավ 90-անց տատիների «Բռեդդ պիտը»:
Կարապետիչը «բարեգործությամբ» փորձում էր քաղաքական դիվիդետներ շահել ու ամեն ինչ անում էր, որ հերթական ընտրությունների հավաքեր հնարավորինս շատ ձայն: Իր համար «Շահառու» էր համարում տարեցներին ու հիմնականում գյուղական բնակիչներին, որոնց «շահելու» համար հորինել էր. «Ադամանդ», «ոսկի» «սուպեր ադամադ» ու չեմ հիշում ինչեր:
Կարապետիչին բոլորս հիշում ենք հիմնականում «թեկնածու» վերջածանցով, քանի որ նրան երբևիցե չի հաջողվել հաղթահարել ոչ մի ընտրություն:
Նա էղել է՝ ԱԺ պատգամավորի մեծամասնական թեկնածու, իր կուսակցությամբ եղել է ԱԺ համամասնական ընտրակարգով թեկնածու,. Եղել է ՀՀ նախագահի թեկնածու, Եղել է քաղաքապետի թեկնածու, ընդհանուր ասված. «Նա ամեն տեղ փորձել է իրեն» իհարկե հույսը դնելով իր «շահառուների» վրա:
Երկար Երգելուց, երգեցնելուց Սևան տանելով, բերելուց հետո Կարապետիչը հասկացավ, որ իրա պլանները չեն իրագործվում ու շատ պատահական՝ ինչպես և հայտվել էր, հեռացավ մեր հին ու բարի քաղաքականությունից:
Հին առասպելական գրքերում նշված չէ Կարապետիչի ծագումնաբանությունը ու հարստության աղբյուրը: ՄԻայն 5-րդ դարի պատմիչ Եղիշեն իր աշխատություններում նշել է. «Կարապետիչը ժամանակին երգել է թագավորական պալատներում հնագույն ժամանակներից մեզ հասած «Ծաղիկներ» երգը»:
Վերջին մի քանի օրը մեր հայտնի սուպեր պուպեր թեկնածուն «լույս աշխարհ է» եկել ու փորձում է ինքնահաստատվել չեղած ընդդիմության հաշվին: Հաշվի առնելով, որ նա ազգիս հաշվին չկարողացավ ինքնահաստատվել, դժվար ընդդիմությունը նրան էտ շանսը տա:



