Ընդդիմադիր դաշտի ներքին գզվռտոցը շարունակվում է ու արդեն ասես բոլոը՝ բոլորի դեմ լինեն և այս ամենը շատ հմտորեն հրահրել է Հովիկ Աբրահամյանը, երբ ստորագրեց ԵԽԽՎ-ում խորհրդարանական մեր պատվիրակության կազմի փոփոխության մասին օրենքը:
Իրավիճակի ինտրիգը նրանում է, որ նոր թեկնածությունների առաջադրման դեպքում անխուսափելիորեն լարվածություն է առաջանալու ընդդիմադիրների շարքում, որովհետև երբ կազմում էին սկզբնական պատվիրակությունը, «Ժառանգությունը» դեռ ախպերություն էր անում «Ազատ դեմոկրատների» հետ, իսկ ՀԱԿ-ում էլ դեռ չէին սկսել խմորումներ՝ Փաշինյան-Բագրատյան-Զուրաբյան առանցքում: Ու հիմա, երբ հարց բարձրանա պատվիրակության մեջ ընդգրկվելու թեկնածուների հարցը, անխուսափելիորեն կբացվեն հին վերքերը:
Մյուս կողմից, իր բենեֆիսն է շարունակում Զարուհի Փոստանջյանը, ով ըստ «Ժողովրդի» աղբյուրների, լեզվակռիվ է ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, այն էլ՝ Հովիկ Աբրահամյանի գրասենյակում: Ըստ թերթի, Փոստանջյանը հարձակվել է Զուրաբյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս չի առարկել Աբրահամյանի կողմից՝ Փոստանջյանին պատվիրակությունից հանելու վերաբերյալ որոշմանը՝ մեղադրելով նրանո, որ նա էլի «թռավ», որպեսզի չփչացնի հարաբերությունները իշխանությունների հետ ու իրեն հատուկ գռեհիկ ոճով Զուրաբյանին Լյովիկ է կոչել: Սակայն, եթե հավատանք նույն աղբյուրներին, Զուրաբյանը իրեն արժանավայել է պահել և չի մտել լեզվակռվի մեջ Փոստանջյանի հետ, այլ պարզապես կոչ է արել նրան իրեն կոռռեկտ պահել, իսկ իրեն դիմել Լևոն Զուրաբյանով:
Մի խոսքով, ընդդիմություն ունենք, աշխարհը չունի, ցանկացած իշխանություն կերազեր այսպիսի ընդդիմություն ունենալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել