Այն ինչ կատարվում է այսօր Վրաստանում այլ կերպ քան վհուկների որս և մեծ տեռոր դժվար է բնութագրել: Իվանիշվիլին արդեն «հինգ պակաս» բռնապետ է և «մեծ ինկվիզիտոր» : Վրացիները պետք է որքան հնարավոր է շուտ ազատվեն նրա ազդեցությունից: 
Ճիշտ է շուտով հրաժարական է տալու և լքի վարչապետի պաշտոնը, բայց միամիտ կլինի կարծել, որ Իվանիշվիլին լքելով վարչապետի պաշտոնը հրաժարվելու է Վրաստանում իր անսահմանափակ իշխանությունից: 
Վհուկների որսը Վրաստանում ոչ մի լավ բանի չի բերելու ու Վրաստանը երկար տարիներով հետ է գցելու զարգացման ուղուց:
Հ.Գ
Ի դեպ պատահական չէ, որ Իվանիշվիլու կառավարությունը ձգտում է Ստալինի ծննդավայր Գորիում վերականգնել Ստալինի արձանը, երևի Ստալինը Իվանիշվիլիի գաղտնի կուռքն ա ու վերջինս իր գործողություններով փորձում է ընդօրինակել իր կուռքին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել