Կարծում եմ, որ մոտակա տարիներին քաղաքական դաշտը բավական լուրջ փոփոխությունների կենթարկվի:Վերջերս գրել էի, որ արդեն իսկ նկատվում է կուսակցությունների ընտրած ճանապարհները:Իսկ վերջին մի քանի ամիսներին արդեն երևում է քաղաքական ուժերի հետագիծը:Թե ով` ինչ ուղղի է ընտրելու, ՀՅԴ-ից հետո վառ ապացույցը ՀԱԿԿ-ի երեկվա արված հայտարարությունն էր և ամենևին էլ «սուրբ» չհամարեք մյուս կուսակցություններին, հավատացած եղեք նրանք դեռ կգան «հրապարակ»:Այսպիսով ստացվում է, որ ընդդիմադիրները միանում են` իշխող և այլընտրանքային կուսակցություններին:Հասարակությունը կդատապարտի ընդդիմադիրներին, իսկ մեր օրերի «ընդդիմադիր»կուսակցությունները կկորցնեն իրենց հեղինակությունը:Այս ամենը կարելի է նկարագրել մի բառով` գլոբալացում:Լավ կլինի այս գլոբալացումը շարունակվի և վերջնական արդյունքում լինեն երկու հզոր կուսակցություններ:Նման քաղակական ճանապարհով անցել է ԱՄՆ-ն և եթե ուշադրություն դարձնեք, ապա արդեն հարյուր տարուց ավել է այնտեղ իշխանություն կամ ընդդիմադիր են երկու կուսակցություններ` հանրապետականները և դեմոկրատները:Այսինքն եթե մի կուսակցությունը ձեռք է բերում ժողովրդի վստահությունը և գալիս է իշխանության` մյուսը հայտարարում է, որ իրենք ընդդիմադիր ուժ են լինելու: Այստեղ ամենակարևորը այն է, որ մրցակցային դաշտ է ստեղծվում և քաղաքական ուժերը կմրցակցեն միմիանց հետ, իսկ այս մրցակցությունից կշահի միայն ժողովուրդը:Ինչպես նաև պարտադիր է, որ մի քանի վերահսկող ինստիտուտները ղեկավարի ընդդիմությունը: Սա է մեզ համար լավագույն զարգացման ուղղին` այլ ոչ թե մեր օրերի «ընդդիմադիրների» պոպուլիզմը և ստվերային քաղաքականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=644672138886583&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել