Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտնվում է արևմուտքի համար անցանկալի մարդկանց ցուցակում: Տեղեկություն է ստացվել, որ Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունները, որոնք պետք է պաշտոնական այց կատարեին Բաքու, չեղյալ են հայտարարել այցերը: Նշվում է, որ այցերը չեղյալ են հայտարարեվել որոշ տեխնիկական պատճառներից ելնելով, սակայն իրականությունն այլ է. ԱՄՆ-ի դեպսնաի հետ վերջին հանդիպման ժամանակ Սաֆար Աբիևը խախտել է բոլոր միջազգային և դիվանագիտական նորմերը: Նախ փակ հանդիպման արդյունքների հրապարակումն արդեն իսկ էթիկետի կոպիտ խախտում է: Բացի դրանից պաշտպանության նախարարությունը ձայնագրել և նկարահանել էր ԱՄՆ-ի դեսպանի և Աբիևի հանդիպումը: Ինչևէ, Ադրբեջանը ՄՄՆ-ի համար բավական կարևոր խաղացող է տարածաշրջանում, և այս տարվա վերջին սպասվում է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների այց Բաքու: Քննարկվելիք հարցերի օրակարգում են Ադրբեջանի տարածքը՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի համար բեռներ փոխադրելու նպատակով օգտագործելը, ինչպես նաև Կասպից ծովի անվտանգության խնդիրները: Սակայն շատ հավանական է, որ վերջին սկանդալից հետո այցը տեղի չունենա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200763936770041
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել