Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու. ռուս ֆուտբոլիստի հարցաքննությունը՝ ԱդրբեջանումYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի հավաքականի երկրպագուները Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանում ստիպված են եղել պատասխանել Հայաստանի և այդ երկրի բնակիչների հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին. դա տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին կայանալիք Ռուսաստան-Ադրբեջան հանդիպման նախօրեին:

 «Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում կյանքում»,«Ինչո՞վ եք զբաղվել Հայաստան այցելության ժամանակ», «Կապ պահպանու՞մ եք Հայաստանի հետ». նման հարցերի է ստիպված եղել պատասխանել ռուս երկրպագուներից մեկը, որի անձնագրում եղել են հայաստանյան այցի կնիքներ:

 Պարզվում է՝ ադրբեջանցիների հարցաքննության զոհն է դարձել նաև Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովը: Եվ ահա սոցիալական ցանցերում հայտնվել է Ադրբեջանցի սահմանապահի և Դմիտրի Կոմբարովի զվարճալի (հումորային) զրույցը , որը ներկայացնում ենք ստորև.

  -Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:

 -Գնդակ գլորելու:

 -Ինչո՞վ եք զբաղվում կյանքում:

 -Գնդակ եմ գլորում:

 -Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ:

 -Գնդակ եմ գլորել:

 -Կապեր ունե՞ք Հայաստանի հետ:

 -Այո:

 -Ու՞մ հետ:

 -Յուրիկի և Արազի:

 -Ի՞նչ առնչություն եք ունեցել նրանց հետ:

 -Գնդակ եմ գլորել:

 -Ի՞նչ նպատակով եք ժամանել Ադրբեջան:

  -Գնդակ գլորելու:

  -Դուք ինձ ծաղրու՞մ եք: Լրջացե՛ք և պատասխանե՛ք հարցերին:

 - Ես միանգամայն լուրջ եմ : Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու:

 -Ի՞նչ ոչխար:

 -Դե դրանք, որոնք գնդակ չեն:

 -Ի՞նչ գնդակ: Դուք հայ եք:

 -Ոչ, Յուրան և Արազն են հայ:

 -Իսկ որտե՞ղ են Յուրան և Արազը:

 -Նեապոլում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել