1in.am-ը գրում է.
Ամերիկյան հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը նյույորքյան Մանհեթենում գնել է մի բնակարան, որը նախկինում պատկանել է հայտնի գրող Բարբարա Թեյլոր Բրեդֆորդին և նրա ամուսնուն: Այստեղ զույգն ապրել է 18 տարի:
Ինչպես հաղորդում է The New York Post-ը, 13 սենյականոց բնակարանը դերասանուհին գնել է 10 միլիոն դոլարով:
«Ես և իմ ամուսինը շատ գոհ ենք, որ մեր բնակարանը գնել է Ումա Թուրմանը: Նա և նրա երեք երեխաներն արժանի են բնակվել այդ լեգենդար տանը»,- ասել է Բարբարան:
Հիշեցնենք, որ Թուրմանն անցած տարի Գրինվիչ-Վիլիջի իր առանձնատունը վաճառել էր 12 միլիոն դոլարով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_223167.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել