Ընդհանրապես դիվանագիտությունն ունի 2 ասպեկտ՝ այսպես կոչված՝ քաղաքական և հանրային: Առաջինը պայմանականորեն կարելի է ասել փաթեթավորումն է, եկրորդը՝ բովանդակությունը: Զորի բալայանը մի քանի նախադասությամբ վերջինը դարձրեց անբովանդակ մի բան: Տեղին է հիշել Վիլսոնին, ով ասում էր, որ այն ազգը, որը կորցնում է սեփական արժանապատվությունը, ավելի լավ է գոյություն չունենա: Եվ որտե՞ղ ենք մենք թողել մեր ազգային արժանապատվությունը: Աշխարհաքաղաքական արդի կոնցեպցիան խորապես հիմնված է ռեալպոլիտիկի սկզբունքների վրա, և այն չի ճանաչում անվտանգության երաշխավոր հասկացությունը, առավելևս՝ հարաբերությունը:

Եվ ո՞վ չգիտի Զորի Բալայանի պերսոնաժային կերպարը Հայաստանի համար, ո՞վ չգիտի, որ նա հայկական քաղաքական իսթեբլիշմենթի համար կարծիքի առաջատարի սուբյեկտ է:Ուրեմն, նրա հայտարարությունները կարող են ընկալվել որպես Հայաստանի ոչ պաշտոնական դիրքորոշում, որպես հանրային կարծիքի արտիկուլյացիա կամ՝ որոշակի կարծիքի հանրայնացում: Բայց մենք երբ ենք սովորելու հայ-ռուսական հարաբերություններ, որքանով այն կարող է լինել երկկողմանի, որ ռուսաստանը ոչ թե անվտանգության երաշխավոր է, այլ՝ գեոստրատեգիապես գործող դեմք:

Որ նրա կովկասյան ներկայության համար միակ հուսալի հարթակը Հայաստանն է, և, վերջապես, որ առանց Հայաստանի ռուսական հարավ, հարավ- արևմուտք աշխարհաքաղաքական շահերի գիծն ընդհատվում է, իսկ դա նշանակում է Մերձավոր Արևելքում քաղաքական հոսքի և Իրանի հետ հարաբերությունների թուլացում: Իսկ Զորի Բալայանենք կրկին համոզում են և ռուսներին և հայերին, որ Հայաստանի համար ռեալպոլիտիկը անօգուտ է, Հայաստանի համար գոյություն ունի մեծ, սրտառուչ սեր և երաշխավոր: Բայց եթե մենք չենք ուզում սովորել, ապա Ռուսաստանը մեզ մի օր կստիպի սերտել աշխարհաքաղաքականության դասերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել