Մեր շրջակա միջավայրը տուժել է զանազան աղետներից: Դրանց մի մասը, օրինակ` մրրիկներ ու երկրաշարժներ,  բնական աղետներն են:  Այնուամենայնիվ, կան նաև արհեստական կամ մարդածին աղետներ, ինչպիսիք են օրինակ` պատերազմները, ռմբակոծությունները և այլն: Այս աղետների հետևանքով սովորաբար առաջանում են ծանր վնասներ, քանզի գրանցվում են մարդկային կյանքի և ունեցվածքի անդառնալի կորուստներ: Ստորև ներկայացված են պատմության 10 ամենածանր բնապահպանական աղետները:   

 1  «Exxon Valdez»-ի նավթի արտահոսքը

dead-birdas

1989 թ.-ի մարտի 24-ին նավթի 26000-750000 տակառ թափվել է Ալասկայում գտնվող Արքայազն Վիլհելմի նեղուցի մեջ, երբ «Exxon Valedz»  լցանավը բախվել է «Bligh Reef»-ին:  Համարվում է, որ սա ամենաավերիչ մարդածին բնապահպանական աղետներից է:  Այս  աղետի հետևանքում մահացան 100000-250000 ծովային թռչուններ, ինչպես նաև բազմաթիվ սաղմոններ և տառեխներ: 

 2  «Ջիլին» քիմիական գործարանի պայթյունները  

jillian

«Ջիլին» քիմիական գործարանի պայթյունները տեղի ունեցան 2005 թ.-ի նոյեմբերի 13-ին Չինաստանի Ջիլին քաղաքի «N 101 Պետրո» քիմիական գործարանում:  Այս պայթյունների հետևանքով մահացան գործարանի 6 աշխատակիցները, բազում աշխատակիցներ էլ վիրավորվեցին: Ջիլիի տասնյակ հազարավոր բնակիչներ էվակուացվեցին: Այս պայթյունների հետևանքով Սոնգուա գետը աղտոտվեց ավելի քան 100 տոննա աղտոտող նյութերից, որոնցում պարունակվում էր բենզոլ (բնակնդրուկ): Այս նյութը նվազեցնում է արյան սպիտակ բջիջները և կարող է սպիտակարյունության առաջացման պատճառ դառնալ: 

 3  Բրավո ամրոց

castle-br

«Բրավո ամրոց» ծածկանունը տրվել է չոր ջերմամիջուկային ջրածնային ռումբի առաջին ամերիկյան փորձարկմանը: Ռումբը պայթեցվել է Մարշալյան կղզիների Բիկինի Ատոլում 1954 թ.-ի մարտի 1-ին: Սա «Օպերացիաներ ամրոցի» առաջին փորձարկումն էր: Այս փորձարկման հետևանքով պատահականորեն առաջ եկավ ամենածանր ճառագայթային աղտոտումը ԱՄՆ-ի պատմության մեջ:

 4  Լիբի կտավաքարի չարաշահման հետևանքով առաջացած հիվանդությունները 

asbestos

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Լիբի քաղաքի որդաքարի (վերմիկուլիտի) հանքերի շնորհիվ աշխատատեղեր ստեղծվեցին տեղի բնակիչների համար: Դրանք նպաստեցին տեղի տնտեսության զարգացմանը:  Այնուամենայնիվ, քանի որ հանքում չարաշահում էին կտավաքարի (ազբեստի) օգտագործումը, բնակիչները տառապում էին դրա հետևանքով առաջացած խանգարումներից, ինչպիսին է օրինակ` մեզոթելիոման: Դեռևս 1919 թ.-ից հանքում ծավալված գործունեության հետևանքով բնակիչները մինչ օրս շարունակում են տառապել տարբեր հիվանդություններից: 

 5  Ալ-Միշրաքի հրդեհը

fire

Ալ-Միշրաքը Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող ծծմբային գործարան է: 2003 թ.-ին այստեղ գրանցվեց ծծմբի երկօքսիդի ամենալայնածավալ արտահոսքը, որը առաջացել է մարդկային սխալների պատճառով: Այստեղ բռնկված հրդեհը, որը, ըստ տարածված համոզման, դիտավորյալ էին սարքել, մոտ մի ամիս չէր հաջողվում մարել: Արդյունքում մթնոլորտ էր արտամղվում օրեկան 21.000 տոննա ծծմբի երկօքսիդ:

 6  Չեռնոբիլի պայթյունը

Chlory

1986 թ.-ին Չեռնոբիլի ատոմակայանում գրանցված պատմության ամենամեծ պայթյունը: Մոտ 100,000 բնակիչներ էվակուացվեցին այնտեղից` հետևում թողնելով իրենց ունեցվածքը, իրենց տներն ու շատ դեպքերում իրենց սիրելիներին: Այս աղետի հետևանքով քաղցկեղ, շնչառական խնդիրներ և մի շարք այլ հիվանդություններ առաջացան: Տուժեցին ինչպես մարդիկ, այնպես էլ տեղի կենդանական աշխարհը:   

 7  Լավ Կանալ

love-canal

1940-ականներին «Օքսիդենտալ Պետրոլեում» ընկերության կողմից թաղվեցին 21,000 տոննա թունավոր արդյունաբերական թափոններ, որոնցում պարունակվում էր չափազանց վտանգավոր դիօքսին թունանյութը: Սա բացասական ազդեցությունն ունեցավ Լավ Կանալի մոտակայքի բնակչության համար: Այն անմիջապես միջազգային հանրության ուշադրությունը գրավեց, քանզի թափոններից առաջացած աղտոտումը մի շարք առողջական խնդիրների պատճառ էր դարձել: Այնտեղ բնակվող կանանց շրջանում հաճախ էին գրանցվում վիժումներ, երեխաները ծնվում էին արատներով, լայն տարածում էր ձեռք բերել քաղցկեղ հիվանդությունը:

 8  Պալոմարեսի պատահարը

bombers

ԱՄՆ-ի օդուժի «B-52 ռմբակոծիչ ինքնաթիռի վթարի հետևանքով 1966 թ.-ի հունվարի 17-ին Իսպանիայի Պալոմարես գյուղակում պլուտոնիումի աղտոտում առաջացավ: Ռազմավարական նշանակության այս ռեակտիվ ինքնաթիռի մեջ կային պայթուցիկներ, որոնք պայթեցին`քաղաքական հակամարտություն առաջացնելով ԱՄՆ-ի և Իսպանիայի միջև: Այս պատահարից 40 տարի անց դեռևս կարելի է նշմարել պայթյունի հետքերը:  

 9  Մինամատա հիվանդությունը

desease

Սա Ճապոնիայի պատմության մեջ գրանցված այն 4 հիվանդություններից է, որոնք առաջացել են աղտոտման հետևանքով: Այն առաջանում է սնդիկային թունավորումից, որը կաթվածահար է անում նյարդային համակարգը: 1956 թ.-ին «Չիսո» ընկերության արդյունաբերական կեղտաջրերը, որոնցում սնդիկ էր պարունակվում, թափվեցին Մինամատա ծովածոցի և Շիրանուի ծովի մեջ: Արդյունքում մի շարք բնակիչների մոտ առողջական խնդիրներ առաջացան, շատերն էլ` մահացան:

 10  Սեվեսոյի աղետը

seveso

1976 թ. հուլիսին Իտալիայի Միլան քաղաքից դեպի հյուսիս ընկած քիմիական գործարանում պայթյուն տեղի ունեցավ, որի արդյունքում մթնոլորտ արտամղվեց «Tetrachlorodibenzo-p-dioxin» նյութը` աղետալի հետևանքներո թողնելով մոտակա Սեվեսո քաղաքի վրա: Պատահարից կարճ ժամանակ անց 3,300 կենդանիներ մահացան, շատ այլ կենդանիներ էլ սպանվեցին, որպեսզի հիվանդ կենդանիների միսը սնունդ չդառնա և վարակի հետագա տարածումը կասեցվի:   Երեխաները հիվանդանոց էին տեղափոխվում մաշկային բորբոքումներով: Մոտ 500 մարդ մաշկային վնասվածքներ էին ստացել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել