Տխրահռչակ նամակի առիթով։
Առաջինը։ Կատարվածը առավել խոսուն կերպով հավաստում է քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը։ Որքան շուտ քաղաքական ասպարեզից հեռացվեն ստրկամտության կրողները, այնքան վստահաբար թարմ գաղափարներով տոգորված սերունդը կծածանի իր պայքարի դրոշը։
Երկրորդը։ Ապագա Հայաստանում մեր պետության ինքնիշխանության դեմ կամ հայրենիքի որևէ մասի օտարման քարոզի համար, վստահ եմ, քրեական պատիժ կսահմանվի։ Մեր երկրի ինքնիշխանությունը չպիտի դառնա խնդրո, իսկ հայրենի հողը` սակարկման առարկա։
Եվ երրորդը։ Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք ոչ միայն այս նամակի, այլ նաև նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի հայտարարության հետևանքները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/604633712934064
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



