Ընդհանուր առմամբ օրը Ֆեյսբոքում ֆուտբոլային էր: Օդնավակայանի դեպքերի հետ կապված մարդիկ հայտնում էին իրենց կարծիքները, մեկը կողմ էր, մեկը դեմ էր: Մարդիկ կաին արդեն պատմական փաստեր էին ի հայտ բերում, թե տեսեք մենք թշնամի չենք մենք բարեկամ ենք բուլղարների հետ, պետք չէր այդպես դիմավորել նրանց օդանավակայանում, բայց հարգելիներս դա ընդամենը բուտբոլային հույզեր էին, որը 3-4 օր հետո կմոռացվի:
Այդ ֆուտբոլային բացականչությունների ֆոնին իր հայտարարություններով առանձնացավ Խաչիկը Ասրյան (կարիք չկա չէ՞ բացատրելու ինքն ով է): Նա ցանկանում էր խարույկի վրա խորովել Զարուհի Փոստանջյանին: Միանգամից մի քանի հոգի (հիմնականում «Ժառանգության» հետ կապ չունեցողներ) ակտիվացան ու սկեցին «խարույկի վրա բենզին լցնել».(նրանք էլ ուզում էին Խաչիկին խորովել) «Բա եկեք դատի տանք, ինքը սպառնումա»: Զարուհին էլ «վախեցած» դիմեց Զորավարին, որ իրեն պաշտպանեն:
Վերջին շրջանում Զարուհին ինչ անում է ժառանգականներն ասում են .«Ինքը կվորոշի ոնց վարվի»: Օրինակ` Լևոն Մութաֆյանը այսպիսի մի հարց տվեց. «Ստյոպա Սաֆարյան, լավ ես անում, որ քաղաքապետարանի պաշտոնյայի դեմ ես խոսում, բայց ինչու՞ ես վախենում պահանջել քրեական գործ հարուցել Խաչիկ Ասրյանի դեմ... Ներիր, բայց բոլորիդ քայլերից գրանտահոտ է գալիս...»: Ստյոպանել բա, թե ես հոտերի մասնագետ չեմ ու ավելացրեց .« Զարուհի Փոստանջյանն ինքը իր որոշումը կկայացնի, այլ ոչ թե նրա տեղը Ստեփան Սաֆարյանը»
Հետո հիշում եք չէ, որ Մութաֆյանը Ստյոպաին ինչ-որ քաղաքապետարանի պաշտոնյաի մասին էր ասում, այդ պաշտոնյան Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանն էր, ով լուրջ դեմքի արտահայտությամբ ( բառերը չեմ գրի այստեղ) վատ բաներ էր ասել այն մարդկանց ովքեր դեմ են, որ քաղաքապետարանը Երևանի տոնին 200.000.000 դրամ է ծախսել: Նա էլ ցանկացավ, որ Ֆեյսբուքում իր մասին խոսեն, բայց դե, որ իրան այդքան շատ չէն ճանաչում, մի տեսակ անտեսեցին միայն Տիկին Բախշյանն ու մի քանի հոգի թեթև հիշեցին նրան ու վերջ:
Իսկ օրվա վերջը ավելի դինամիկ ստացվեց: Բոլորը` մեծից փոքր և հակառակը, շնորհավորում էին Հայաստանի Ազգային Հավաքականին հաղթանակի կապակցությամբ: Ես էլ եմ շնորհավորում ՀՀ Ազգային հավաքականին ու ցանկանում եմ, որ այս հաղթանակից հետո պարտություն չլինի:



