Գալյան Սրբուկի «կռուտիտը»


13:44 , 16 հուլիս, 2026
Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել դատարանների ու դատավորների հանդեպ վստահությունը, Գալյան Սրբուկը պատասխանել է՝ ասելով՝ հեղափոխությունից հետո համակարգ են մուտք գորել 60% նոր դատավորներ, ու չնայած կան դատավորներ, որոնք իսկապես արդարադատություն են իրականցնում, սակայն հեղափոխութունը այդ համակարգ դեռ չի հասել, իսկ վեթինգ չեն իրականացրել, քանի որ մտադիր են այն անցկացնել նոր Սահմանադրության պայմաններում, և մի քանի տարվա ընթացքում վեթինգի ենթսրկել անխտիր բոլորին:
 
Սրբուկը փաստացի ոչ միայն չի փարատել հանրային մտահոգություները, այլև իր հայտարարութուններով առաջ է բերել հարցեր: Նախ միանգամից արձանագրենք, որ Սրբուկն յուրատեսակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել. եթե հեղափոխությունից հետո դատավորների 60%-ը նոր մարդիկ են, ապա դա նշանակում է, որ այսօր որակապես այլ դատական համակարգ պետք է ունենար Հայաստանը: Ստացվում է՝ իրականում հեղափոխությունը շատ լավ էլ մտել է դատական համակարգ, բայց՝ ապարդյուն. բոլորս ենք տեսնում՝ ինչ է կատարվում: Մյուս կողմից՝ վեթինգի վերաբերյալ Սրբուկի հայտարարոթյունը ևս բավական խոցելի է. իշխանությունը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իրավական ձախողումների պատճառ է հռչակվում Մայր օրենքը, այլ ոչ թե քաղաքական կամքի բացակայությունը, ինչը շինծու պատրվակ է՝ խուսափելու քաղաքական պատասխանատվությունից:
 
Սրբուկը փորձել է ընդամենը հանրությանը կերակրել «նոր Սահմանադրությունից հետո ամեն ինչ լավ կլինի» թեզով, ինչն ընդամենը խորացնում է հանրային հիասթափությունը՝ հաշվի առնելով նույն Նիկոլի տրված, բայց երբեք չիրականացած խոստումների բազմությունը։