Ինչպես հայտնի է, Ծառուկյանի դեմ արշավն ուղեկցվում է նաև նրա բիզնեսների նկատմամբ պետական տեռորով. այդ տեռորի հետևանքով գործազուրկ  է մնալու բազմահազար ժողովուրդ՝ դրանից բխող սոցիալական հետևանքներով: Բայց այստեղ ամենամեծ հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, թե արդյոք ականատես չենք դառնա սեփականության վերաբաշխման՝ նկատի ունենալով այն, որ որոշ նիկոլամերձ տարրեր դեռ վաղուց են աչք տնկել Ծառուկյանի ունեցվածքին:
 
Եթե Նիկոլը որոշել է Հայաստանն իսկապես տանել դեպի Արևմուտք, ապա կապիտալի վերաբաշխումը պրակտիկորեն անխուսափելի է լինելու: Օրինակ՝ Գռզոն դե՞մ կլինի, եթե որոշ բաներ էլ իր անունով Նիկոլը վերագրանցի՝ չնայելով Ծառուկյանի հետ ունեցած խնամիական կապերին: Բարեկամությունը, իհարկե, լավ բան է, բայց բիզնեսի կանոնները դեռ ոչ ոք չի չեղարկել, իսկ այդ կանոնները հուշում են, որ սուրբ տեղը երբեք թափուր չի մնում: Հաշվի առնելով Գռզոյի կապերն ու հնարավորությունները՝ մեծ է հավանականությունը, որ նա կարող է դառնալ ֆավորիտներից մեկը՝ լինի ուղիղ, թե միջնորդավորված ձևով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել