Նիկոլն է արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ավելորդ անգամ ցույց տվել, թե ով է իր իրական շեֆը: Հարցին՝ ճանաչումը ողջունելի՞ է, Նիկոլը պատասխանել է.«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից, այսինքն՝  արձագանքի կարիք չենք տեսնում»:
 
Հարցը, թե ինչու է Իսրայելը հենց հիմա ճանաչում Ցեղասպանությունն այն դեպքում, երբ տասնամյակներ ի վեր հստակորեն ընդգծված մերժողական դիրքերից էր հանդս գալիս, այս դեպքում թերևս առաջնային կարևորության հարց չէ. մեծ քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի արվում, իսկ հայտնի է,որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց է վերածվել մեծ քաղաքականության մեջ կիրառվող գործիքակազմի, որից օգտվելու իր իրավունքն Իսրայելը հիմա է  որոշել իրացնել: Այստեղ հարցը ցեղասպանված ժողովրդի պետության կողմից պատշաճ արձագանքի կամ դրա բացակայության խնդիրն է, իսկ Նիկոլի նմանօրինակ հայտարարությունն ուղղակիորեն հուշում է, թե ինչ բնույթ է այդ պետություն իրականում կրում այսօր. «Արևմտյան Ադրբեջանի» ղեկավարին վայել հայտարարություն է արել Նիկոլը՝ Էրդողանին ու Իլհամին չտխրեցնելով:
 
Եթե Հայստանում լիներ նորալ ղեկավարություն, ապա Իսրայելի կողմից ճանաչումը կարող էր նոր թափ հարորդել Ցեղապսանության միջազգային ճանաչման պրոցեսին, բայց Նիկոլի արձագանքը ցույց է տալիս, որ Ցեղասպանության հարցը ոչ միայն օրակարգում չէ, այլև այդ տերմինի ցանկացած կիրառում դատապարտելի է. Նիկոլը չի ուզում, որ Թուրքիան վնասներ կրի, ցեղասպան կամ ցեղասպանի իրավահաջորդ համարվի:
 
Թե ինչու չի ուզում, պարզ է. այդ երկրն է այսօր իր իշխանության գլխավոր հովանավորն ու փայատերը, ուստի այդ երկրի ազգային շահը պետք է վեր դասվի ամեն ինչից, իսկ այդ շահը պարտադրում է, որ Կովկասը զերծ լինի հայերից, մինչդեռ ամեն  մի նոր երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումն ավելի է  դելեգիտիմացնում ծրագրվող նոր ցեղասպանությունը՝ խնդրահարույց դարձնելով գետնի վրա դրա իրագործումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել