Պուտինի որոշումը կարող է ճակատագրական դառնալ Հայաստանի համար
15:45 , 29 հունիս, 2026
Ռուաստանը որոշել է ժամանակավորապես արգելել բենզինի և կերոսինի արտահանումը երկրից: Ինչպես նշել է նախագահ Պուտինը, քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի անհրաժեշտության հարցը:
Ի՞նչ կարող է սա նշանակել Հայաստանի համար, տվյալ դեպքում հնչում է չափազանց արդիական ու սուր, քանի որ հայտնի է, թե ինչ կարգի կախվածության մեջ է Հայաստանը ռուսական վառելիքից այսօր:
Առաջին բանը, որին բախվելու ենք, խայտառակ գնաճն է լինելու. վառելիքի գինը ներառված է ցանկացած ապրանքի և ծառայության լոգիստիկայի մեջ։ Դիզվառելիքի շուկայում լինելու է դեֆիցիտ, ինչը շատ թանկ է նստելու գյուղատնտեսության վրա, որի վիճակն առանց այն էլ չափազանց ծանր է: Թանկանալու է պրակտիկորեն ամեն ինչ, իսկ Նիկոլի 10000 դրամը դառնալու է ծաղրի առարկա՝ թոշակառուների շրջանում:
Հայաստանին մնալու է այլընտրանքային ուղիներ որոնելը՝ դեֆիցիտը լրացնելու, ինչը, սակայն, էլի էժան չի նստելու. այլընտրանքային ուղիներով բերվող վառելիքը, լոգիստիկ բարդությունների պատճառով, հիմնականում ավելի թանկ է նստում, քան ռուսականը։
Շատ թե քիչ նորմալ կյանքի մասին շուտով հնարավոր կլինի մոռանալ, ինչը, բնականաբար, բերելու է նաև քաղաքական հետևանքներ: Արդյոք ՔՊ-ն պատրա՞ստ է առերեսվել իրականության հետ, թե՞ ռեպրեսիվ մեթոդների վրա են հույսները դրել: