Հակոբյան Հասոն ՔՊ-ին սպասարկող հայտնի ԶԼՄ-ի եթերում հեքիաթ է  պատմել այն մասին, թե ինչպես են ընտրարշավի ժամանակ մարդիկ իրենց մոտեցել ու իբր խոստովանել, որ պատերազմից հետո ՔՊ-ից հիասթափված են եղել՝ ապատեղեկատվությանը տրվելու պատճառով, մինչդեռ հիմա դարձել են իշխանության համակիրներ:
 
Հակոբյան Հասոն այլանդակ մասշտաբի կեղծիք ու հիմարություն է դուրս տվել՝ մոռանալով, թե պատերազմից հետո է՛լ ինչ աղետներ է ՔՊ-ն հայ ժողովրդի գլխին բերել. Արցախը հայաթափվեց, Հայաստանը կորցրեց ինքնիշխան տարածքներ, վերածվեց գերտերությունների բախման կիզակետի, իսկ Իլհամը՝ Հայաստանի փաստացի ղեկավարի: Այսինքն՝ հայոց պետականությունը, ըստ էության, անկում ապրեց:
 
Հասոյի տրամաբանությամբ ստացվում է, որ այս ամենը՝ հեչ, «ապատեղեկատվությունը»՝ մեջ: «Ապատեղեկատվության» տակ էլ Հասոն, իհարկե, նկատի է ունեցել ՔՊ-ի հասցեին հնչող քննադատությունը հատկապես ԶԼՄ-ներում՝ ծաղրելով հայ ժողովրդի բանականությունը:
 
Իրականում  ՔՊ-ականը փորձել է  արդարացնել Վահագի նկարչական տաղանդի արդյունքում լույս աշարհ եկած կեղծ տոկոսները, փորձել է համոզել, թե իբր իրենք այնքան էլ վատը չէին, որ բոլորի կողմից ատվեին, իսկ նրանք, ովքեր դեռ կամուկացի մեջ են ու Նիկոլին սրտով նվիրված չեն, զոհ են գնացել հակաիշխանական քարոզչությանը, այլ ոչ թե ինքնուրույնաբար լավը վատից տարբերելու արդյունքում են ընդդիմությանը ձայն տվել:
 
Համաձայնեք, որ առանձնահատուկ երևակայություն է պետք՝ այսքանը բստրելու ու ծաղրի առարկա դառնալու համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել