Հայ մեծահարուստն ունի մասնավոր գազանանոց, այժմ ցանկանում է Հիսուսի՝ աշխարհի ամենամեծ արձանը: Հրապարակվել է Գագիկ Ծառուկյանի մասին The Guardian-ի հոդվածը։

Հոդվածը հիմնականում վերաբերում է Հիսուսի արձանի պրոյեկտին, որը պետք է կանգնեցվի 2500 մետր բարձրությամբ Հատիս լեռ գագաթին։

«Սա կլինի Հայաստանի այցեքարտը։ Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը։ Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդն ենք։ Լիովին բնական է, որ աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը պետք է հենց մեզ մոտ լինի»,- ասել է նա։

Հոդվածում նշված է, որ Գագիկ Ծառուկյանն իր ազդեցիկ դիրքը կառուցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ կապերի շնորհիվ՝ ընդլայնելով իր բիզնեսը՝ Հայաստանի տնտեսության զգալի մասը երկար տարիներ վերահսկող խմբի հետ։

The Guardian-ը հրապարակել է նաև կադրեր Ծառուկյանի գազանանոցից, ինչպես նաև նրա որսի «հաղթանշաններից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել