16:55 , 21 հունիս, 2026Հայ մեծահարուստն ունի մասնավոր գազանանոց, այժմ ցանկանում է Հիսուսի՝ աշխարհի ամենամեծ արձանը: Հրապարակվել է Գագիկ Ծառուկյանի մասին The Guardian-ի հոդվածը։
Հոդվածը հիմնականում վերաբերում է Հիսուսի արձանի պրոյեկտին, որը պետք է կանգնեցվի 2500 մետր բարձրությամբ Հատիս լեռ գագաթին։

Հոդվածում նշված է, որ Գագիկ Ծառուկյանն իր ազդեցիկ դիրքը կառուցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ կապերի շնորհիվ՝ ընդլայնելով իր բիզնեսը՝ Հայաստանի տնտեսության զգալի մասը երկար տարիներ վերահսկող խմբի հետ։

The Guardian-ը հրապարակել է նաև կադրեր Ծառուկյանի գազանանոցից, ինչպես նաև նրա որսի «հաղթանշաններից»։