Մեքենաս այսօր տեղափոխվել է տուգանային հրապարակ՝ առանց որևէ իրավական հիմնավորման, առանց պատշաճ ծանուցման և առանց որևէ խախտման վերաբերյալ արձանագրության ներկայացման։
Ցավոք, սա արդեն առանձին դեպք չէ, այլ այն գործելաոճի հերթական դրսևորումը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է հանդիպում պետական կառավարման տարբեր ոլորտներում։
Տարիներ շարունակ իշխանությունը հանրությանը խոստանում էր ժողովրդավարություն, իրավական պետություն և եվրոպական չափանիշներ։ Սակայն ժողովրդավարությունը չի չափվում միայն հնչեղ հայտարարություններով կամ քաղաքական կարգախոսներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է օրենքի գերակայությամբ, պետական մարմինների հաշվետվողականությամբ և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքով։
Իրավական պետությունը սկսվում է ոչ թե բարձրախոսներից հնչող հայտարարություններից, այլ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել