Բաբոն ակնհայտորեն չի հասկացել, թե ինչ իրականության պայմաններում են հայ թոշակառուներն ապրում. ճամփորդելու սիրտ ու հնարավորություն շատ քիչ տարեցներ ունեն այս երկրում՝ հաշվի առնելով ասենք թոշակների չափն ու ինֆլյացիայի այլանդակ տեմպը: Այո, այսպես կոչված հակադարձ հիփոթեքի մեխանիզմն աշխարհում կիրառվող գործիք է, ու թեև միջազգային պրակտիկայում այն ծառայում է որպես տարեցների սոցիալական ապահովության լրացուցիչ գործիք, հայաստանյան իրականության, սոցիալ-տնտեսական կոնտեքստի և բանկային համակարգի առանձնահատկությունների լույսի ներքո, սակայն, այս նախագիծը պարունակում է լրջագույն ռիսկեր:
Բաբոն առաջարկումէ Հայաստանի բնակֆոնդը դարձնել բանկերի սեփականությունը: ՔՊ-ականն ակնհայտորեն բանկերը շփոթել է բարեգործական կազմակերպությունների հետ:Մինչդեռ արդյունքում բանկերի համար ռիսկերը լինելու են նվազագույն, քանի որ փաստացի ձեռք են բերելու այսպես ասած կոշտ ակտիվ, իսկ ահա տարեց քաղաքացիները դրան դիմաց «կայֆավատ են լինելու»՝ համաձայնվելով, որ իրենցից հետո իրենց տունն անցնի բանկին: Ասել կուզի՝ բանկերն են դառնալու և, ըստ էության, արդնե իսկ դարձել են Հայաստանի տերը.ՔՊ-ն նախևառաջ բանկիների շահերի ներկայացուցիչն է այս երկրում:
Հուսանք՝ հայ միայնակ թոշակառուների մոտ ճամփորդելու ցանկություն չի առաջանա, և Բաբոյին չի հաջողվի մարդկանց դարձնել բանկային պրոդուկտ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5763
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



