Գովաբանելով Հաջիևի հայաստանյան այցը՝ Նիկոլը ԱԺ-ում հարց է բարձրացրել՝ Հայաստանում կա՞ն հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք բավարարված չեն 29743 քկմ-ով՝ միաժամանակ ինքն իրեն էլ պատասխանելով՝ չկան: «Էդքան ընտրակաշառք կա, ցավոք սրտի: Էդքան մարդիկ, որ էդպես մտածում են, ես, թույլ տվեք ասել, չկան, ու սա շատ էական հանգամանք է»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:
 
Նիկոլի ամբողջ փորացավը հայ ժողովրդի գիտակցության մեջ 29743-ը դաջելն է, նա դրա համար հետույք է ճղում, կոկորդ է պատռում, հայհոյվում ու նվաստացվում, բայց ձեռք չի քաշում իր այդ թրքաբարո միսիայից: Նիկոլի մտավախությունը տվյալ դեպքում այն է, որ ընդդիմության հավաքած ձայները փաստացի փաստացի կազմել են կես միլիոնի կարգի, և սա՝ մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ էր կատարվում այս ամբողջ շրջանում:  Նիկոլը շատ լավ գիտի, որ առնվազն այդ կես միլիոնը համաձայն չէ 29743-ի հետ, գիտի, որ մարդիկ Հայաստանի մասին շատ ավելի լայն պատկերացոււմներ ունեն, և հենց  դա է, որ նրան հանգիստ չի տալիս: Նիկոլի տերերի, թուրքերի ու ՔՊ-ի կռիվը հենց այդ մարդկանց հետ է, հենց այդ մարդկանց է փորձում Նիկոլը ոչնաչցնել կամ մարգինալիզացիայի ենթարկել՝ փառավորելու Էնվերի հոգին ու քծնելու Էրդողանին, ու հենց այդ նպատակով է, որ նա պնդում է, թե չկան այդ մարդիկ:
 
Նիկոլը կարող է ընդամեննն ընդդիմության լիդերներին հալածել, բանտել, վտարել ու սպանել, բայց չի կարող իրական հային ուտիլիզացնել,և հենց այս վախն է,որ ստիպում է ՔՊ-ի պարագլխին պարբերաբար ֆազերը գցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել