Հայկոյի պրոբլեմն էլ հենց այն է, որ մարդիկ այլևս իսկապես սկսել են «թացը չորից տարբերել». չկարողանային, այսօր Նիկոլն ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն կունենար:
Հայաստանին տնտեսական աղետ է սպասվում. կոնկրետ վառելիքի թանկացման հետևանքով թանկանալու է և՛ սնունդը (նախևառաջ գյուղմթերքը), և՛ տրանսպորտը… Գյուղմթերքի թանկացումը կարող է աղետ լինել Հայաստանի համար ոչ միայն այն պատճառով, որ հայ սպառողը ստիպված է լինելու էականորեն ավելի թանկ գնել տեղական արտադրանքը, այլև հայկական գյուղմթերքը դառնալու է ոչ մրցունակ արտաքին շուկաներում, իսկ հաշվի առնելով, թե ուր է պատրաստվում Նիկոլի կառավարությունը հայկական գյուղմթերքն հիմնականում արտահանել, պարզ է դառնում, որ եվրոպական շուկայում մեր ապրանքը դառնալու է ավելորդ գոյանք:
Ինչ վերաբերում է ծխախոտի ու խմիչքի ակցիզի թանկացմանը, ապա դրա հետևանքով կա ռիսկ, որ կընդլայնվի ստվերը, խմիչքի, ծխախոտի այնպիսի սև շուկա ի հայտ կգա, որ ոչ մեկին քիչ չի թվա՝ տնտեսության համար դրանից բխող վատ հետևանքներով:
Բնականաբար, ընտրություններից առաջ այս ճշմարտության մասին բարբառել Նիկոլն իրեն չէր կարող թույլ տալ, ընդհակառակը՝ թոշակներն ու նպաստները մի քիչ բարձրացրեցին, որ մարդկանց իրենցով անեն, այսինքն՝ բյուջեի հաշվին փաստացի ընտրակաշառք բաժանեցին, որ ընտրվեն: Այնինչ սոցիալական էֆեկտը զրոյական է լինելու, և շուտով ազգը «հացին կակա է ասելու»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



