Լուլուն հայտարարել է, թե բոլոր այն մարդիկ, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, քվեարկել են Հայաստանի կախվածության օգտին: «Դուք քվեարկել եք, որ Հայաստանը կախվածություն ունենա միշտ»,-մասնավորապես՝ հայտարարել է  ՔՊ-ականը՝ միաժամանակ ընդունելով, որ ընտրելու իրավունքը յուրաքանչյուրինն է:
 
Աբսուրդը գիտե՞ք՝ որն է, այն, որ կախվածության բացառման մասին խոսում է  մի քաղաքական ուժի ներակայացուցիչ, որի օրոք ՌԴ-ից Հայաստանի տնտեսական կախվածությունը սահմանել է պատմական ռեկորդ, ավելին՝ տնտեսական այն աճը, որով չի դադարում փիառվել Նիկոլը, գլխավորապես տեղի է ունեցել կրկին ՌԴ-ի հաշվին. չլիներ տնտեսական պատժամիջոցների շրջանցման խնդիրը, Հայաստանում այսօր տնտեսական աճը 2%-ից ավել չէր լինի, եթե առհասարրակ, լիներ էլ:
 
Բայց ի՞նչ է կատարվում հիմա: Հիմա ՔՊ-ն ՌԴ-ից ունեցած կախվածությունը ջանալու է  փոխարինել Արևմւոտքից ու Թուրքիայից կախվածությամբ, իսկ անվտանգության ոլորտում Հայաստանն այսօր ուղղակիորեն կախվածության մեջ է  Ադրբեջանից. ՔՊ-ականներն են, չէ՞, բոլորին համոզում, թե Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, իսկ այլ երևաշխավորներ մեզ պետք չեն:
 
Հետևաբար՝ ընդդիմության օգտին քվեարկածները քվեարկել են նախևառաջ թուրքերից ու Ադրբեջանից կախվածության դեմ՝ չցանկանալով դառնալ ազերիների գերին:
 
Ինչ վերաբերում է առհասարակ կախվածությանը որպես երևույթ, ապա նկատենք, որ ժամանակակից աշխարհում բացարձակ անկախ երկրներ չկան. գլոբալիզացիայի այս դարաշրջանում դա բնական երևույթ է, ուղղակի այլ հարց, որ աշխարհում չես գտնի ևս մի երկիր, որն իր անվտանգությունն ու ապագան պայմանավորի բացառապես սեփական թշնամու բարի կամքով, այսինքն՝  անի այն, ինչ որ անում է Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել