ԲՀԿ-ն չի մտնում խորհրդարան, ինչը նշանակում է, որ ՔՊ-ն չի զրկվում 3/5 ունենալու առավելությունից: ՔՊ-ում կարծում են,որ դա էլ բավարար կլինի՝ լիարժեքորեն բավարարելու Հայաստան եկած ու ԱԽՔ-ի հետ բանակցած Հաջիև Հիքմեթի շեֆի ունեցած կապրիզները: Ունենալով Արևմուտքի լիարժեք աջակցությունը՝ Նիկոլը հասկացել է, որ պրոբլեմ չունի, իսկ եթե չունի, ինչո՞ւ պետք է սեփական գլխին հոգսեր ավելացնի:
Նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի թեմա տեսականոր կարող է ծագել միայն մի դեպքում՝ փողոցային հուժկու շարժման: Եթե ընդդիմութունը կարողանա իր մեջ ուժ գտնել ու գոնե մի 100000 մարդ փողոց դուրս բերել, Նիկոլը ստիպված կլինի այդ տարբերակը դիտարկել (փաստ չէ, իհարկե), իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ապա ոչինչ Նիկոլին չի կարող ստիպել սեփական անձը նոր փորձության մեջ գցել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



