Սրա քննադատության թիրախում է հայտնվել Սերժ Սարգյանը. նրա այն նկատառումը, որ Նիկոլի կառավարման երրորդ ժամկետի մասին խոսելը սխալ կլիներ, գրգռել է Էդմոնի երևակայությունն ու գազազեցրել: Պետք է հարց առաջանա՝ բայց մի՞թե Սարգսյանը սխալ է ասել:
Դասական իմաստով, այո, Նիկոլի կառավարման լիարժեք երրորդ ժամեկտի մասին խոսելը ճիշտ չէր լինի, քանի որ երրորդ ժամկետ կհամարվեր այն դեպքում, եթե ժամանակին արտահերթ ընտրություններ տեղի չունենային. ընտրությունները պետք է տեղի ունենային 2023-ին, բայց տեղի ունեցան 21-ին՝ երկու տարի շուտ, ինչը կարևոր նյուանս է:
Բայց ճշմարտոությունը Էդմոնին չի հուզել, իսկ թե ինչու, պարզ է.նոր տեր է գտել: Իսկ գիտե՞ք՝ ում, «Վոինի» Վիծյոկին. Էդմոնը որոշել է Նիկոլի գրկից թռչել «վոինի» գիրկը, իսկ թե որն է վեերջինիս կյանքի նպատակը, հայտնի է՝ Սարգսյանին սևացնելու ճանապարհով քողարկել սեփական բացերը:
Բայց սխալ մարդու են ընտրել. Էդմոնը հասարակության շրջանում ունի զրոյական վարկանիշ, ասոցացվում է քաղաքական առևտրի ու անբարոյականության հետ: Հետևաբար՝ Սողոմոնյան Վիծյոկը թող հույս չունենա, թե կկարողանա ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին վնասել. որքան շատ Էդմոնը վնգստա, այքան այս քաղաքական ուժի վարկանիշը կբարձրանա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5733
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



