Այս ընտրությոններում հնչող մեղադրանքներին՝ կապված վարչական ռեսուրսի էական չարաշահման հետ, Նիկոլն արձագանքել է՝մատնացույց անելով իր իրականացրած քարոզարշավը: Ըստ նրա՝ եթե ՔՊ-ն հույսը դներ վարչական ռեսուրսի վրա, ապա ինքն այդքան տեղեր չէր այցելի, ելույթներ չէր ունենա ու այդքան մեծ թվով մարդկանց հետ չէր շփվի: «Իմ հույսը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին և նրա հետ երկխոսությունը. ես ուրիշ գործիքակազմ քաղաքականութան մեջ ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ»,-մասնավորապես՝ պնդել է Նիկոլը:
 
Իրականում ինտենսիվ քարոզարշավը և վարչական ռեսուրսի չարաշահումը, որին ականատես դարձավ ողջ Հայաստանը, միմյանց չեն բացառում, ընդհակառակը՝ փոխլրացնում են։ Թե կոնկրետ ինչպես  են միմյանց փոխլրացնում, հենց հիմա ականատես ենք դառնում: Չնայած մյուս կողմից՝ Նիկոլի քարոզարշավի որակն ու բովանդակությունը հաշվի առնելով՝ պետք է նկատել, որ ավելի լավ կլիներ, եթե քարոզարշավ առհասարակ այս մարդը չաներ. քարոզարշավը հստակորեն ցույց տվեց, թե ով է իրականում Նիկոլը ու թե ով է  թաքնված պոպուլիստ գեղացու դիմակի տակ:
 
Ինչ վերաբերում է Նիկոլի հույսին, ապա արձանագրենք, որ ժողովուրդն այլևս չի կարող նրա հույսը լինել, քանի որ ազգաբնակչության մեծ մասն ուղղակի ատում է ՔՊ-ին: Ստեղծել տպավորություն, թե ինքն ու քաղաքացին նույն կողմում են, Նիկոլի մոտ չի ստացվի, քանի որ 2018-ը վաղուց անցյալում է, իսկ ժամանակը հետ տալ չի ստացվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել