Միայն ընտրարշավի ընթացքում Նիկոլի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վերբալ բռնությունը, սպառնալիքներն ու հաճախ փողոցային խուժանին բնորոշ վարքի ցուցաբերումը բավական են, որ նա երկար տարիներ անցկացնի բանտում: Իրականում տարիներ շարունակ Նիկոլն անձամբ է քաղաքական դաշտ ներմուծել այնպիսի բառապաշար, որոնք նախկինում հազվադեպ էին հնչում հասրակական-քաղաքական դաշտի գործիչների շուրթերից։ Քաղաքական հակառակորդներին վիրավորելը, հասարակությունը «սևերի ու սպիտակների» բաժանելը դարձել են ՔՊ-ական իշխանության քաղաքական գործելաոճի անբաժանելի մասը: Ակնհայտ է, որ եթե երկրի ղեկավարն անցնում է «կարմի գծերը», ապա բարոյապես ու տեխնիկապես դժվար է ընդդիմությունից պահանջել ոչ ադեկվատ վարքագիծ։ Ի՞նչ անեն, Նիկոլը հայհոյի, իրենք շոյվե՞ն:
Պապոյան Գևորը հերթական անգամ փորձել է իշխանության պատասխանատվության հարցը երկրորդ պլան մղել մի դեպքում, երբ։ իշխող քաղաքական ուժը տարիներ շարունակ սեփական քաղաքական կապիտալը կուտակել է հակադրության ու պառակտման հաշվին՝ միախառնելով այդ ամենը պոպուլիզմին։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5721
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



