Նիկոլն իրականում կարող է գործարք առաջարկել ընդդիմության՝բավարար ձայներ հավաքած ուժերի լիդերներին՝ սպառնալով, որ եթե սկսեն փողոցային շարժում, ապա կլինեն հետևանքներ: Նիկոլին ձեռք է տալիս ունենալ մի ընդդիմություն, որի ղեկավաներն օրենքի հետ պրոբլեմներ ունեն՝ անկախ այդ պրոբլեմների շինծու կամ ոչ շինծու լինելուց. նրանք կառավաելի են դառնում ՔՊ-ի համար,իսկ տվյալ դեպքում ՔՊ-ականների կենսական շահերից է բխում ընդդիմության՝ ԱԺ գնալը, ընտրությունների արդյունքները չբոյկոտելն ու այդպիսով Նիկոլին լեգիտիմացնելը: Դրա դիմաց Նիկոլը կարող է երաշխավորել համապատասխան դեմքերի ազատ լինելը, ավելին՝ կարող է նույնիսկ երաշխավորել նրանց շարունակական հարստացումը. 2021-ից ի վեր, ի վերջո, այդ հարցում մեծ փորձ կա կուտակված:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5720
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



