Ճի՞շտ եմ հասկանում, որ Քոչարյանը հիմա էլ ուզում է մյուս ընդդիմադիր ուժերին կուտը տա՝ եկեք միասին դիմենք Նիկոլի գրպանի Սահմանադրական դատարան, իբր համատեղ ընտրությունների արդյունքն ենք վիճարկում: Ու Նիկոլի ՍԴ-ն էլ, մարդ ես, իբր կարող է դնի ու ընտրության արդյունքները չեղարկի՝ բինգո:
Իսկ իրականում, որ ցրի ընդդիմադիր ժողովրդի հետընտրական էս գազազած զայրույթը, ամառն էդ սոուսով գլորի, ճամփեքին մանդատները վերցնի ու սեպտեմբերին գնան «խրամատ» ԱԺ՝ ևս 5 տարի Նիկոլի մոտ «ընդդիմություն-բոքսի տանձիկ» աշխատելու:
Ընդդիմությունն այսօր ունի բարոյական մեկ քայլ՝ չվերցնել մանդատները, ստեղծել քաղաքական ճգնաժամ, այդ կերպ «վերարտադրված» Նիկոլին զրկելով փաստացի լեգիտիմությունից ու փողոցը դարձնելով երկրի իրական խորհրդարանը:
2021-2026 թթ. փորձը էս գլխից պիտի բացառվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել