Հայտարարելով, որ չի կարծում՝ ՌԴ-ն փորձում է մեր դեմ պատերազմել՝ Նիկոլի գրպանային «ֆեյք» Չախոյան Տարոնը պնդել է՝ գազի գինը պայմանագրով հաստատված է, ուստի այն չի կարող փոփոխվել որևէ մեկի կամքով:
Տարոնն ո՞ւմ է հիմարի տեղ դնում, թե՞ պարզապես բեխաբար է միջազգային հարաբերությունների ներկայիս իրողություններից և էներգետիկ դիվանագիտության տարրական կանոններից: Տարոնը, որ փոքր մարդ չէ ՔՊ-ական շայկայում, պետք է որ իմանար՝ աշխարհաքաղաքականության մեջ տնտեսական և էներգետիկ պայմանագրերը ոչ թե դոգմատիկ բնույթ կրող թղթեր են, այլ քաղաքական փոխհամաձայնության արդյունք, որոնք ցանկացած պահի կարող են վերանայվել, խախտվել կամ չեղարկվել, եթե փոխվում է աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, իսկ հայտնի է, որ Նիկոլի բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան. նա այդ նպատակով գիտակցաբար զոհաբերեց նույնիսկ Արցախը։
Ցանկացած պայմանագիր ենթակա է միակողմանի խզման կամ վերանայման. եթե կողմերից մեկն ունի բավարար քաղաքական կամք և տնտեսական լծակներ, ապա կարող է պահանջել պայմանագրի վերանայում կամ այն ուղղակի չկատարել՝ նույնիսկ պատրաստ լինելով կրել իրավական հետևանքներ։ Կոնկրետ մեր դեպքում, չենք, կարծում, որ ՌԴ-ն կարող է կրել այդ հետևանքերը՝ նկատտի ունենալով Հայաստանի խիստ համեստ հնարավորությունները: Ավելին՝ վերջին տասնամյակների ընթացքում «Գազպրոմի» և ՌԴ ղեկավարության կիրառած էներգետիկ դիվանագիտության պատմությունը հուշում է, որ ՌԴ-ն գազի գնագոյացման հարցում առավելապես ելնում է իր աշխարհաքաղաքական շահերից:
Նիկոլի «ֆեյքը» ընդամենը փորձել է հանրության շրջանում նվազեցնել հակազդեցությունը՝ կապված արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ, բայց գիտունիկ պետք չէ լինել՝ հասկանալու, որ ՌԴ-ից հնչող սպառնալիքների գործնական դրսևորումներն անխուսափելի են լինելու՝ անկախ առկա պայմանագրերի բովանդակությունից:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5708
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել