TRIPP-ն իր քաղաքական հիմնական կապիտալի վերածած ու հատկապես վերջին օրերին ցնցումների մեջ ընկած Նիկոլը կրկին անցել է գործի. սկսվել է ձերբակալությունների հերթական ալիքը, իսկ այդ ալիքի գլխավոր զոհերից մեկը դարձել է Արմեն Աշոտյանը՝ մարդ, որ վաղուց է հմտացել Նիկոլին դիմակազերծելու գործում:
 
Պետք է հասկանալ՝ ինչու է կրկին թիրախավորվել հենց Աշոտյանը: Աշոտյանը չէր ձերբակալվի, եթե կարևոր բացահայտումներ չաներ քաղաքկան առումով այս գերզգայուն փուլում, մասնավորապես, TRIPP-ի հետ կապված. փաստերով ցույց էր տվել,որ այն, ինչ որ  ներկայացնում է ՔՊ-ն՝ այդ պրոյեկտի հետ կապված, մանիպուլյացի է. TRIPP-ից շահելու է երկու սուբյեկտ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք բազմամիլիարդ օգուտներ են քաղելու, մինչդեռ, ինչպես վերլուծել էին ամերիկացիները, Հայաստանն առավելագույնը տարեկան 100 մլն դոլար գումար է դրանից շահելու՝ ունենալով ՀՆԱ-ի չնչին աճ, և սա՝այն դեպքում, երբ այս ողջ պատմության  գինը դառնալու է հայ-ռուսական հարաբերությունների խզումը, որի պատճառով Հայաստանի տնտեսությունն ուղղակի կոլապսի առաջ է  կանգնելու:
 
Ահա հենց սա էլ գլխավոր պատճառներից մեկն է դարձել, որ Աշոտյանին կրկին հալածեն. նա Նիկոլի հիմնական քաղաքական կապիտալն ի չիք է դարձրել, ինչը պարզապես չի ներվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել