Մինչ Միրզոյան Արոն պարծենում է, թե Հայատանից ծաղիկի խմբաքանակ է մեկնել ոչ ռուսական ուղղությամբ, Ռուսաստանն իր հայացքը կրկին Ադրբեջանին է հառում. Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է,որ Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով՝ ընդլայնելով արտադրությունն ու լոգիստիկ հնարավորությունները:
 
Այստեղ ուշագրավն այն է, որ ռուսները, թողած Միջին Ասիան, փաստռորեն, շեշտել են Ադրբեջանի դերը, ինչը, անկասկած, ունի ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական խորք. գործընթացը տնտեսական գործիքակազմի միջոցով Հայաստանի վրա քաղաքական ճնշում գործադրելու յուրատեսակ դրսևորում է. Մոսկվայում  Արդբեջանը, փատորեն, դեռ շարունակում են դիտարկել որպես Հայաստանի դեմ ճնշում գործադրելու միջոց, իսկ թե ինչ է լինում գետնի վրա, երբ ռուսները սկսում են թուրքերի միջոցով հայերիս ինչ-որ բան հասկացնել, հայտնի է:
 
Զուտ տնտեսապես, իհարկե, ՌԴ-ին ավելի ձեռնտու է Ադրբեջանի հետ ուղիղ առևտորը. այդ երկրներն ունեն ընդհանուր սահման, բացի այդ Մոսկվան ունի խնդիր՝ թույլ չտալու Ադրբեջանի վրա արևմտյան ազդեցության խորացում, և գյուղատնտեսության ոլորտը կարող է շատ լավ օգտագործվել՝ Բաքվի հետ  կապերը նորոգելու. Ադրբեջանը ՌԴ-ի համար շատ ավելի արժեքավոր երկիր է այսօր, քան Հայաստանը, ու չնայած նույն Ուկրաինայի հետ Իլհամի սիրախաղին՝ ՌԴ-ն ստիպված է զիջել ու ժպտալ Իլհամին:
 
Մյուս կողմից՝ Հայաստանի համար իրավիճակը ռիսկային է նաև տնտեսական առումով, քանի որ չափազանց բարդ կլինի ապագայում վերականգնել դիրքերը ռուսական շուկայում նույնիսկ քաղաքական հարաբերությունների հնարավոր ջերմացման դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել