Նիկոլն իրականում ինքն իր դեմ ցուցմունք է տվել. հայտարարել, թե նման ճակատագրական պնդումն արվել է իներցիայի ուժով, նշանակում է խոստովանել, որ կապ չունես պետական կամ ռազմավարական մտածողության հետ, որ ընդամենը մի խեղկատակ ես, որ փորձել է սեփական հասակից վեր ցատկել:
Եթե նկատում եք, Նիկոլը կրկին մեղքը բարդել է նախորդ 30 տարվա վրա. իրեն լավ չէին դաստիարակել, դրա համար էլ արեց այնպիսի հայտարարություն, որի հետևանքով զրկվեցինք Արցախից, իսկ Հայաստանը դարձավ եսիմ ինչ: Ա՛յ եթե իրեն մանկուց բացատրեին, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, ողբերգություն տեղի չէր ունենա:
Նիկոլը պնդում է, թե իր այդ հայտարարության արդյունքում է, որ հասկացել է՝ թակարդի մեջ ենք: Հասկացե՞լ է, թե՞ հասկացրել են: Հասկացնելու առիթ կլինե՞ր, եթե ասենք 2019-ի առաջարկությունն ընդունվեր:
Ինչ վերաբերում է «Թրումենի շոուին», ապա ֆիլմի գլխավոր հերոսի վիճակն այսօր նմամվում է հայ ժողվորդի վիճակին. ինչպես որ Թրումենն էր հորինածին իրականության մեջ ապրում՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչպես են իրեն խաբում, այնպես էլ հայ հասարակությունն է այսօր խաբված Նիկոլի կողմից՝ չիմանալով իր գլխի գալիքը. ոչ մի խաղաղություն չի լինելու, այլ լինելու է առավելագույնը ստրկություն՝ չկրակելու դիմաց մինչև այն պահը, երբ կստեղծվի հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ՝ առնվազը Սյունիքը Հայաստանից պոկելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5667
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



