«The Insider»-ի հրապարակումը ցույց տվեց, որ Արևմուտքում ևս հասկացել են, որ Նիկոլի վիճակն օրհասական է. հատկապես վերջին շրջանում նա ակամա անում է ամեն ինչ, որպեսզի նույնիսկ ՔՊ-ի ամենանվիրյալ ընտրողը հիասթափվի իրենից: Արևմուտքում էլ,  Թուրքիայում էլ շատ լավ տեսնում են նաև այն, որ ընդդիմությունը, բայց  հատկապես «Ուժեղ Հայաստանը» թափ է հավաքում, ինչն ուղիղ հարվածի տակ է  դնում թուրք-ադրբեջանական պլանները, որոնց իրագործումն ուղղակիորեն կապված է Նիկոլի վերարտադրության հետ: Հասկանալով իրավիճակի ամբողջ լրջությունը՝ թուրքերը, բնակաբար, ոչ իրենց ձեռամբ, Նիկոլի դիրքերն իբր ուժեղացնող հնարքի են դիմել՝ ապացուցելով, որ եվրոպացի առաջնորդներին ցուցաբերած ջերմ ընդունելությունը հենց այնպես չի անցել. թուրք-արևմտյան ճակատն իր հիբրիդային գործիքներով նետվել է ընդդիմության դեմ մարտի, ուստի բացառված չէ, որ  նախքան ընտրության օրը նմանբովանդակ հրապարակումներ ևս լինեն: Նույնիսկ բացառված չէ, որ Նիկոլի դեմ կեղծ մահափորձ էլ կազմակեպվի ու մեղքն ընդդիմության վրա բարդվի. դրա անոնսն արդեն տրվել է:
 
Նիկոլի ձեռամբ Հայաստանը դարձել է Արևմուտք-Ռուսաստան առճակատման հարթակ մի դեպքում, երբ Հայաստանը, որպես պետություն, չունի մարտադաշտ դառնալու և որևիցե  պոտենցիալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել