Վստահ եղեք, որ նման «առատաձեռնություն» Նիկոլը երբեք չէր դրսևորի, եթե ընտրությունների գործոնը չլիներ: Շատ լավ հասկանալով մարդկանց ցանկություններն ու իր իսկ հորինած համակարգի խոցելի կողմերը՝ Նիկոլը օրը ցերեկով անում է մի բան ,որը եթե այլ քաղաքական ուժեր անեին կամ նմանատիպ մի այլ բան ձեռնարկեին, անպայմանորեն որպես կաշառատու կորակվեին՝ դրանից բխող բոլոր իրավաքաղաքական հետևանքներով:
Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն խայտառակ իրողությունը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում գործում են երկակի ստանդարտներ՝ Նիկոլի ստանդարտները, ինչը խոսում է այն մասին, որ օրենքի գերեկայության ու ժողովրդավարության մասին իշխանական բոլոր հայտարարություններն ուղղակի զառանցանք են ու ոչ մի կապ չունեն այն իրականության հետ, որում մենք ապրում են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5622
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



