Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել, բայց չենք մակագրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների հետ ճեպազրույցում։
«Որ չստացվի՝ մենք պահի տակ, էմոցիայի տակ, հանկարծ ինչ-որ մեկի նկատմամբ անարդար ենք վարվել,, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա ասաց, թե չորս դպրոցի տնօրեն է ազատման դիմում գրել, որտեղից աշակերտ է ներկա եղել։
«Ես ասել եմ՝ թող դիմում գրեն՝ գրել են։ Ասել եմ պարզեք, ինձ ասել են՝ չորս դպրոցի տնօրեն, որից աշակերտ է ներկա եղել, ասել եմ՝ պարզեք։ Պարզել եմ այն մարմինները, որոնք կարող են ճշտել, թե որ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն են, որը պարզվել է՝ ասել եմ՝ դիմում գրեն, բայց այդ դիմումները չեն մակագրվի»,- ասաց արձակուրդի մեջ գտնվող Կառավարության ղեկավարը։



