Ընդդիմությանը մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի համար՝ ՔՊ-ական Ազարյան Ջուլիկը ինքն իրեն հարց է ուղղել՝ բա մե՞նք, որին տվել է հետևյալ պատասխանը՝ ուղղված քաղաքացիներին. «Մենք չենք գողացել քեզանից, մենք չենք կեղծել քո ձայնը, մենք չենք փակել քո բերանը, և ամենակարևորներից թերևս՝ մենք չենք փախել պատասխանատվությունից»:

Ջուլիկի հայտարարությանը հավատալ կարող է միայն նա, ով Հայաստանի հետ ոչ մի կապ չունի ու նույնիսկ չգիտի էլ՝ որտեղ է այն գտնվում, աշխարհի որ անկյունում է ծվարում:

Ջուլիկը պնդում է, թե քաղաքացիներից ՔՊ-ն չի գողացել այն դեպքում, երբ ասենք նույն Ավինյան Տիկոն արդեն մի քանի տարի հաջողությամբ «մաշկազերծում է» Երևանի բնակչությանը՝ այդ նպատակով տարբեր մեթոդների դիմելով. ասֆալտապատման աշխատանքներից՝ թանկացած կարմիր գծեր, այդպես էլ չսուբսիդավորվող քաղաքային տրանսպորտ ու սեփական ենթականերին տրված տասնյակ միլիարդների հասնող պարգևավճարներ: Այս հարցում, իհարկե, Տիկոն չեմպիոն է, բայց նա միակ գերազանցիկը չէ, և միայն իշխանափոխությունից հետո պարզ կդառնա, թե ով որքան է «քերել» իրականում:

Ջուլիկը հայտարարում է, թե բերան չեն փակել: Իսկապե՞ս: Բա քաղբանտարկյալնե՞րը, բնռադատված հոգևորականներն ու լրագրողնե՞րը, բա ԶԼՄ-ների դեմ ռեկորդ խփող դատական հայցե՞րն ու լրագրողների նկատմամբ Նիկոլի ու նրա մանկլավիկների լկտի վեաբերմո՞ւնքը, բա…

Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանն ու ձայներ չկեղծելուն, ապա Ջուլիկը պատասխանատվությունից չփախչելը ակնհայտորեն շփոթում է աթոռներից կառչած մնալու հետ. պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժը, որի կառավարման օրոք երկիրը կորցրել է Արցախը, ունեցել հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ ու առնվազը 120000 բռնի տեղահանվածներ, պարզապես պետք է ինքնասպան լիներ ու հոժարակամորեն քաղաքական գերեզմանոցում զբաղեցներ իր տեղը, այլ ոչ թե «Վոյինի» օգնությամբ հաջողությամբ վերարտադրվեր ու դրա անունն ընտրություն դներ։

Հիամ էլ են, ի դեպ, նույն ճանապարհով գնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել