Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- նշված է գրառման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պետական այցով Հայաստան ժամանած Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1543764900438754&set=a.484020506413204&type=3&ref=embed_post
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



