12:50 , 5 մայիս, 2026Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- նշված է գրառման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պետական այցով Հայաստան ժամանած Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։