Կովկասի մահմեդականների վարչությունն է արձագանքել Ստեփանակերտի եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռի ահազանգին՝ աջակցություն ցուցաբերելով ՔՊ-ականներին, որոնք, ինչպես հայտնի է, կողմ են հանդես գալիս Իլհամի «բեսպրեդելին»:

Մասնավորապես՝ Ալլահշուքյուրը պնդել է, թե Էջմիածնի հայտարարությունը թշնամանք է սերմանում և քաղաքականացնում իրավիճակը հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին. «օկուպացիայի» ընթացքում «ապօրինի» կառուցված երկու շենքերի քանդումը, ըստ ադրբեջանցիների, չի կարող դիտվել որպես մշակութային ժառանգության ոչնչացում: Ավելին՝ նշվում է, թե նախկինում տեղահանված ադրբեջանցիները պահանջում են վերացնել այն կառույցները, որոնք չեն եղել մինչև հակամարտությունը՝ հիմնվելով իրավական և բարոյական հիմքերի վրա:

Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն խայտառակ վիճակը, որ տիրում է Հայաստանի ներսում. ՔՊ-ականներն Ալլահշուքուրի գրասենյակի հետ չափազանց սինքրոն են գործում՝ մեկը մյուսին թևութիկունք կանգնելով ու իրար պաս տալով. Թորոսյան Արսենը՝վկա:

Այս հայտարարությունը վտանգավոր է, սակայն, մեկ այլ տեսանկյունից ևս. Ալլահշուքյուրը, փաստորեն, կրկին քսի է տալիս Նիկոլին եկեղեցու վրա, ուստի շատ հավանական է, որ մոտ օրերս հերթական հակաեկեղեցական արարին ականատես դառնանք որպես Ադրբեջանին Նիկոլի հավատարմության առհավատչյա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել