Մեկնաբանելով հայի հետքն Արցախից ջնջելուն միտված ադրբեջանական գործողությունները՝ Թորոսյան Արսենը հայտարարել է, թե դա իրենց չի հուզում, քանզի խաղաղություն են կառուցում. Ղարաբաղյան շարժումը փակված է, Ադրբեջանն էլ, ըստ Արսենի, իր ինքնիշխան տարածքում ինչ ուզում, այն էլ անում է, ուստի Հայաստանը չպետք է միջամտի, քանի որ եթե միջամտի, խաղաղություն չի լինի: Նա այսպես էր արտահայտվել՝ մեկնաբանելով Ստեփանակերտի ամենամեծ եկեղեցու ավիրումը, որ տեղի էր ունեցել օրերս:

Թեպետ շատ զարհուրելի է հնչում Արսենի հայտարարությունը, բայց զարմանալ չի կարելի. նախ՝ հայկական եկեղեցիները ՔՊ-ականների համար արժեք չեն, քանի որ հենց իրենք են հանձնառություն ստանձնել՝ քանդելու ՀԱԵ-ն, ապա՝ ուզեն էլ, չեն կարողանալու ծպտուն հանել, քանի որ շանտաժի տակ են ու շատ են ուզում վերարտադրվել:

Եթե վաղը հերթը հասնի Դադիվանքին կամ Ամարասին, արսեններն էլի նույն պատասխա՞նն են տալու, ասելու են՝ եթե ծպտուն հանենք, պատերա՞զմ է սկսելու: Եթե Իլհամը սկսի հիմա էլ ՔՊ-ականների կանանց ու աղջիկներին պահանջել, էլի հնազանդվելո՞ւ են, թե՞ կապստապմբեն. հայի ինքնությունն ու հոգևոր ժառանգությունը ի՞նչ մի կարևոր հարց է դե, որ բողոքեն, իսկ ա՛յ սեփական նաֆարի ճակատագրի հարցն այլ է: Չկասկածեք, սակայն, որ նույնիսկ այդ դեպքում սրանց մեջ կգտնվեն մարդիկ, որ էլի գլխով կտմբտմբացնեն, միայն թե իշխանությունը պահեն. սրանց համար միակ անփոխարինելին ու ամենաթանկն իշխանությունն է, ի՞նչ կնիկ, ի՞նչ էրեխա:

Թող ՔՊ-ականները չկասկածեն՝ Հայաստանը կլանելուց հետո թուրքերն առաջինն իրենց են գլխատելու. թող Բյուզանդիայի պատմության վերջին շրջանն ուսումնասիրեն ու տեսնեն՝ ինչ է անում թուրքը նրանց հետ, ովքեր մորթապաշտություն են դրսևորում ու «կաշի փոխում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել