Ես Արթուր Ավանեսյանի հետ ծանոթ եմ դեռ 90-ականներից, Արթուր Ավանեսյանը ծառայել է հետախուզական վաշտում, ինքը ծառայել է այպես, որ եղել է օրինակ բոլորի համար։ Այս մասին ասել է երրորդ գումարտակի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Իլյիչ Բաղրյանը։

«Չկար առաջադրանք, որ ինքը վիզ վերցրեր, չկարողանար կատարել: Բոլոր վտանգավոր տեղերը և վտանգավոր առաջադրանքները ինքն էր կատարում, իրեն էինք վստահում»,- նշել է նա:

Մայոր Գարիկ Օհանյանն էլ՝ խոսելով հետախույզ Արթուր Ավանեսյանի մասին, նշում է, որ Ավանեսյանը եթե իրենց ստորաբաժանման մոտ էր, անկախ իրենցից իրենց լավ էին զգում, անձնակազմի «դուխն» էր տեղը լինում, հումորն էր տեղը լինում, գիտակցությունն էր տեղը լինում, ու երբ Արթուր Ավանեսյանին հարցնում են ինչպես է, ասում է՝ մարտական լիցքավորված։

Արթուրի ընկերներից պահեստազորի փոխգնդապետ Արթուր Ավանեսյանն էլ ասում է՝ նրա մարդ տեսակետից միանշանակ կարող են դրականը նշել, որպես հրամանատար և որպես ընկեր միշտ եղել է իր ենթակաների հետ՝ ցանկացած խնդրով, չի եղել մի ենթակա, որ մոտենա ինչ-որ հարցով, ինքը չմիջամտի ու այդ հարցին լուծում չտա։

«Այնպիսի ժամանակահատվածում ենք իր հետ ծառայել, որ մի կողմից Արցախի կոմունիկացիաների փակումն էր Ադրբեջանի կողմից, մյուս կողմից էլ նոր վարչություն, նոր անձնակազմ, ինքը միշտ մեր կողքին էր ու ամեն կերպ այնպես էր անում, որ հանկարծ հույսներս չկորցնեինք, մեր մեջ միշտ լավատեսություն էր սերմանում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել