Իսկ հետարքիր է՝ ինչո՞ւ Ալենը նույն ջանասիրությամբ չի արձագանքում Ադրբեջանի հակահայ գործողություններին, երբ, օրինակ, Իլհամը Ստեփանակերտի Մայր Տաճարն է հիմնահատակ ավիրում, իսկ դեռ կանգուն հայկական եկեղեցիներն աղվանական հռչակում, երբ Թուքիայի հորդորով սեփական ժողովրդին հայատյացությամբ է սնում կամ «Արևմտյան Զանգեզուրի» ադրբեջանական տեղանունների մասին բառարան է հրապարակում: Ինչո՞ւ Ալենի ծպտունը չի լսվում այն ժամանակ, երբ Հայաստանի դեմ տարբեր միազգային կառույցներում բողոքներ են ներկայացվում,երբ հայ ժողովուրդը որպես ֆաշիստ է որակվում և այսպես շարունակ:
Ի գիտություն Ալենի ու մյուսների՝ Հայաստանի օրենսդրությամբ չկա արգելք՝ որևէ դրոշ այրելու, ինպես և նման արգելք չկա նույն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում. դա համարվում է իքնաարտահայտման ձև ժամանակից աշխարհում:
Սրանք այդպես էլ չհասկացան, որ որքան շատ կզեն, այնքան թուրք-ադրբեջանական պահանջներն ավելի են շատանալու ու ավելի ստորացուցիչ են դառնալու, իսկ եթե ՔՊ-ում կարծում են, թե թուքրերին լիզելով կարողանալու են պատերազմը կանծել, ապա չարաչար սխալվում են, քանի որ պատերազմները լինում են գլխավորապես ռազմաքաղաքական բալանսի խախտման պատճառով,իսկ պատրվակներ գտնելն այդ դեպքում ոչ մի բարդ բան իրենից չի ներկայացնում. չունենան էլ, արհեստականորեն կստեղծեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



