ՔՊ նախընտրական ծրագրի՝ եկեղեցուն վերաբերող հատվածը ներկայացնելիս Նիկոլը միմյանց հակասող հայտարարություններ է արել. նախ՝ ասել է, որ եկեղեցին ուզում են «բարենորոգել», որ արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդիրը լուծեն, ապա՝ վերահաստատել, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և որ Սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: «ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»,-մասնավրապես՝ հայտարարել է «նորափեսա» Նիկոլը:

Իրականում հակասությունն առավել քան ակնբախ է. հարց է առաջանում՝ եթե Նիկոլի Հայաստանն իսկապես աշխարհիկ պետութուն է, ապա ինչո՞ւ է երկրի վարչապետը լծվել իբր ազգի հոգևոր կյանքի բարենորոգման գործին, եթե հոգևոր կյանքով զբաղվելու, մարդկանց հոգիները փրկելու գործով ի սկզբանե զբաղվում է եկեղեցին: Ի՞նչ է, Նիկոլը մարգարե կամ սո՞ւրբ է, որ իրեն իրավունք է վերապահում՝ զբաղվելու մարդկանց հոգիներին վերաբերող հարցերով:

Երկրորդ՝ եթե, այնուամեյանիվ, հոգևոր կյանքն է իսկապես Նիկոլի խնդիրը, ապա ինչո՞ւ է նա խոստովանում, որ իրականում եկեղեցին քաղաքականությունից դուրս դնելն է իր նպատակն ու այդպիսով իբր Սահմանադրական կարգը վերականգնելը մի դեպքում, երբ թիվ մեկ սահմանադրախախտն այս եկրում հենց Նիկոլն է. օրինակներ ու ապացույցներ՝ որքան ուզես:

Նիկոլն ընդամենը կապիկություն է արել՝ փորձելով քողարկել Ալլահշուքյուրից ստացած SMS-ը: Նիկոլին պետք է եկեղեցին վերածել բացառապես կրոնական կառույցի, որը հեռու կլինի ազգային օրակարգից, Արցախին վերաբերող հարցեր չի բարձրացնի, Իլհամին դառնություն չի պատճառի և կտեղավորվի նիկոլական Հայաստանի փիլիսոփայության ու արժեհամակարգի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել