Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի շատ վնասելու են իշխանափոխության գործընթացին, քան օգնելու, եւ իմաստ չունի միայնակ մասնակցել, Խաժակյանն այդ թեւում է եւ այդ պատճառով է հրաժարվել: Երեկ նա փորձեց այլ կերպ մեկնաբանել․ «Այս փուլում ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն եւ որոշել եմ չմասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու»։
Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ, սակայն հարցազրույցներ չի տալու, բանավեճերի չի մասնակցելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/6560d09567be3f0c056eff3bf9d28a9a
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



