Արցախի հայաթափումը հիշելիս ուզում եմ որակական համեմատություն անել՝ ի՞նչ ենք արել մենք և ի՞նչ է արել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությունը։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմն օրերով մեր հայրենակիցների տեղավորման հարցով էր զբաղվում: Ես հիշում եմ՝ գիշեր-ցերեկ այդ գործի վրա էինք ու չէինք քնում: Գիտե՞ք ինչն էր ամենասթրեսայինը, երբ Տաշիրում էինք գտնվում ու արցախցիները գալիս էին, երևի ամեն երրորդ-չորրորդ մեքենան, որ գալիս էր, հայրը մեքենայում չէր, նկար էին բերում, հոր նկարն ու պապի նկարը: Գալիս էր մայրը, երեխաները և ամուսնու մայրը, ամեն երրորդ-չորրորդ ընտանիքն անհայր էր գալիս»,-նշել է նա:

Կարապետյանն ասել է, որ այդ պահերը չի կարող մոռանալ, իր կյանքի ամենամեծ հարվածներից մեկն այդ օրերն են եղել:

«Իսկ ի՞նչ է արել «Քաղաքացիական պայմանանագիր» կուսակցությունը: Ես բերել եմ 2023 թվականի Արցախի դեմ սկսված ագրեսիայից հետո Ազգային ժողովի նախագահի հրամանագիրը, որով նա պարգևավճարներ է բաժանում պատգամավորներին և Ազգային ժողովի աշխատակազմին։ 

Սա կարող են մեր հայրենակիցները տեսնել, երբ մենք գիշերները չէինք քնում, այդ ամբողջ սթրեսի, ծանրության մեջ, Ազգային Ժողովի նախագահի ձեռքը գնացել է, պարգևավճար է տվել պատգամավորներին, երկու ամիս հետո, երբ 100,000 մարդ այստեղ անտուն էր»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել