Հայտարարելով, թե ՀՀ-ում դատական, արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ՝ Նիկոլը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը միաժամանակ պնդել է, թե գիտի Հայաստանում արդարություն ու արդարադատութուն հաստատելու իրական բանաձևը. դա, ըստ նրա, նոր Սահմանադրության ընդունումն է: «Մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ կամքի աղբյուրը, որտեղից դե յուրե բխում են արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Ի՜նչ գեղեցիկ ու նույնիսկ գեղարվեստական են հնչում Նիկոլի խոսքերը, չէ՞, տպավորոթյուն է ստեղծվում, թե նույնիսկ Արցախի կորստի ու Հայաստանի սուբյեկտայնության զրոյացման պատճառը Սահմանադրությունն է: Ա՛յ եթե վաղը Իլհամի պատվերով մի նոր Սահմանադրություն ընդունվի, Հայստանոմ բոլոր հայտնի խնդիրները կլուծվեն, երկիրը դրախտի կվերածվի ու բոլորն իրար կսիրեն:
Նիկոլը եվրոպացիներին մեսիջ է հղում, որ եթե շարունակեն իրեն աջակցել, ապա պատրաստ է հանուն թրքանպաստ «խաղաղության» պատրաստ ընդունել այնպիսի Սահմանադրություն, որը մի կողմից՝ ոչ մի օրգանական կապ չի ունենա ներկայիս պետության պետ, մյուս կողմից լիովին կհամապատասխանի թուրք-ադրբեջանական պահանջներին. Արևմուտքին ևս ձեռնտու է մեզ համար ստորացուցիչ այս խաղաղությունը, որի հետևանքով բավարարավում են Թուրքիայի ազգային շահերը:

Մնում է հուսալ, որ թուրք-նիկոլական ծրագրերը կյանքի չեն կոչվի, և այս ամռանը ՔՊ-ի հարցրեը վերջնանապես ժողովուրդը կլուծի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել