Այն, որ ՀՅԴ-ն խայտառակ քաղաքականություն է վարում Հայաստանում, գաղտնիք չէ: Ասեմ ավելին, ՀՅԴ-ն միշտ էլ խայտառակ քաղաքականություն է վարել ու երբ նայում եմ, թե ինչ են անում այսօր, հասկանում եմ, թե ինչու էին բոլշևիկները գնդակահարում սրանց:
Մեծ հաշվով, ՀՅԴ-ն արդեն ոչ թե կուսակցություն է, այլ վերազգային կորպորացիա, որի համար Հայաստանը ընդամենը բռենդինգի ու քաղաքական առևտրի տարածք է: Սա էլ իր հերթին բերում է խմորումների հենց կուսակցության ներսում, որովհետև օրինակ երևանյան կոմիտեում դժգոհությունները գնալով խորանում են: Խորանում են, որովհետև երևանյան կոմիտեն ամենաակտիվն է ընդդիմադիր իր կեցվածքի հարցում, բայց ընկեր Վահանը պարբերաբար հարամում ա նրանց ընդդիմադիրի իմիջը հերիք չէ, դեռ մի բան էլ անընդհատ ղեկավար պաշտոնների է բրթում սփյուռքահայերի ու հատկապես պարսկահայերի...
Մարդիկ էլ նեղվում են, որովհետև այնպիսի տպավորություն է, որ միլլիոնանոց երևանում մի խելքը գլխին մարդ չկա, իսկ այ 70 հազարանոց պարսկահայ համայնքում բոլորը պրոֆիներ են: Չեն հասկանում մարդիկ, որ իրենց վեռխուշկեն փող ա աշխատում, կթում ա ՀՅԴ-ի այլ երկրների բյոււրոներից փողեր ու որպեսզի փողերի այդ հոսքը չդադարի, ՀՅԴ-ականների է ներկրում:
Սենց որ գնաց, տամոժնիայում պետք ա սկսեն ՀՅԴ-ականներին մաքսազերծել, որպես ներկրվող ապրանք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: