Փաստորեն՝ Բառիգը հայ ժողովրդին շփոթել է Ալլահշուքյուրի հետ. այն «խաղաղությունը», որը բերել է Նիկոլը, հեղինակել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդն ու նրա քաղաքական հովանավորը, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվել է կապիտուլացվածի կարգավիճակում. Նիկոլը պատահաբա՞ր է ասենք Գարեգին 2-րդի հրաժարականի հարցը ներառել ՔՊ նախընտրական ծրագրում, հայ ժողովրդին հարցրե՞լ է, կամ հայ ժողովրդին հարցրե՞ց, երբ պատերազմ բերեց կամ էլ Պրահայում Արցախը որպես Ադրբեջան հռչակեց: Եթե հայ ժողովուրդն է խաղաղության հեղինակը, ապա ինչո՞ւ է այդ նույն ժողովուրդն ամեն օր ապրում նոր պատերազմի սպառալիքի տակ. Նիկոլն է, չէ՞, սպառնում, եթե չվերարտադրվի: Այդ ի՞նչ խաղաղույուն է, որի գոյությունը բացառապես ՔՊ-ի իշխանությունն է երաշծխավորում: Կամ ի՞նչ խաղաղութան մասին կարող է խոսք լինե մի պարագայում, երբ Սիմոնյան Ալենը որպես ՀՀ անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է հռչակում:
Այո՛, «բանական մարդը» չի կարող չընտրել խաղաղությունը և բարեկեցությունը, սակայն նույն այդ մարդը նաև քաջ գիտակցում է, որ թուրքի առաջ ծնկած ապրելն ընդամենը հետաձգված պատերազմ է կամ դանդաղ մահ՝ Նիկոլի ձեռքով իրականացվող յուրատեսակ էֆթանազիա։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5438
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



